Բարաք Օբաման ներում շնորհեց 13 բանտարկյալի
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել 13 բանտարկյալի. հայտնում է itarr-tass-ը:
Նախագահը նման ուղերձ է հասցեագրել բանտերում հատուկ հանձնաժողովի անցկացրած մոնիթորինգից հետո: Մոնիթորինգի արդյունքում կազմվել էր ներման իրավունք ունեցող բանտարկյալների ցուցակը:
Մինչ այս Օբաման իր 5 տարվա ղեկավարման ընթացքում բանտարկյալների նկատմամբ ներում շնորհելու հրահանգ էր տվել ընդամենը 40 անգամ: ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը երկու նախագահական լիազորություններիի ընթացքում նման ուղերձ է հասցեագրել 200 անգամ, իսկ դեմոկրատ Բիլլ Կլինտոնը՝ 459 անգամ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` ԱՄՆ-ի գործող նախագահը ավելի ժլատ է ներում շնորհելու հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն