Չարժե վախենալ, «Բորուսիան» ավելի լավ է խաղալու. Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը գերմանական մամուլին տված հարցազրույցում վերլուծել է իր թիմի խաղը:
«Դժվար է ասել, թե ինչու չենք կարողանում օգտագործել մեր հնարավորությունները: Հավանաբար, մրցակցի դարպասներին ճնշում գործադրելիս հետևողական չենք եղել և հիմա ստիպված ենք կրել դրա հետևանքները:
Մեր անհաջողություններում մենք ենք մեղավոր: Սակայն չարժե վախենալ, երկրորդ շրջանում «Բորուսիան» ավելի լավ է խաղալու»,-նշել է Ռոյսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում