«Բարսելոնան» և «Ռեալը» մնալու են «Բորուսիայի» և «Բավարիայի» ստվերում. Հիտցֆելդ
Սպորտ
Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը համոզված է, որ առաջիկայում Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան» ավելի մեծ հարգանք են վայելելու Եվրոպայում, քան «Բարսելոնան» և «Ռեալը». տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ես սա կանխագուշակել էի մեկ տարի առաջ: Իսպանական ֆուտբոլը լինելու է գերմանական ֆուտբոլի ստվերում:
«Բավարիան» ունակ է Չեմպիոնների լիգայում իր հաջողությունը կրկնել: Այս թիմում բարձրակարգ է ոչ միայն հիմնական, այլև` ողջ կազմը; Այսօր, բացառությամբ մյունխենյան թիմի, ոչ մի այլ ակումբ չի կարող լրացնել 4-5 խաղացողի կորուստը՝ առանց խաղի որակը կորցնելու: Դրա ապացույցն է Յուպ Հայնկեսի և Պեպ Գվարդիոլայի աշխատանքը»,-նշել է մարզիչը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում