Չգիտեմ` աշխարհի առաջնությանը կլինեմ արդյոք հավաքականի հիմնական կազմում. Կասիլյաս
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համոզված չէ, որ 2014-ին կայանալիք աշխարհի առաջնությանն ինքը կլինի հավաքականի հիմնական կազմում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Չգիտեմ` աշխարհի առաջնությանը կլինեմ արդյոք հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Մինչ առաջնությունը դեռևս շատ երկար ժամանակ կա, և այժմ պետք է միայն վայելել ֆուտբոլը: Տեսնենք` ինչպես կընթանան իրադարձությունները 5-6 ամիս հետո: Պետք է կենտրոնանալ «Ռեալի» ելույթների վրա: Հենց դա էլ կարող է թեթևացնել իմ խնդիրը»,-նշել է Կասիլյասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում