«Խորհրդարանը փորձելու է վավերացնել ՀՀ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը». բողոքի ակցիա
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ` 2013 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ` ԱԺ շենքի մոտ կանցկացվի բողոքի ակցիա: Այն նախաձեռնել է ֆեյսբուքյան «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Ազգային ժողովի արտահերթ նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու՝ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը: Բոլորս ժամը 11:30 գնում ենք ԱԺ-ի դիմաց՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՂԸ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն