«Ինչպե՞ս կարելի է դրսում լինել և վարկաբեկել սեփական երկիրը». Աբովյան փողոցի լուսավորվածության մասին (լուսանկարներ)
Հասարակություն
Երեկվանից համացանցում լայն տարածում է գտել մի լուսանկար, որը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի, արված է Աբովյան փողոցում:

Փողոցի նմանօրինակ լուսավորվածությունը լայն քննարկումների առիթ էր դարձել:
Այսօր Լուրեր.com-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանի հետ:
Վերջինս նախ առաջարկեց երեկոյան ժամերին դուրս գալ Աբովյան փողոց, շրջել և տեսնել լուսավորվածությունը, ապա` ավելացրեց.
«Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ավելին, երևակայությունը շատ լավ բան է, բայց երբ դա իր մեջ կրում է նաև նախանձ կամ չարություն, դա արդեն շատ վատ է: Չի կարելի, ապատեղեկատվություն տարածելով, վարկաբեկել ամեն ինչ:
Ուղղակի խորհուրդ կտայի մարդկանց նման չարություն չկուտակել: Նման արարք կատարողն առնվազն պետք է հարգանք ունենա գոնե ինքն իր հանդեպ, եթե ոչ համաքաղաքացիների կամ քաղաքի հանդեպ: Պետք է գոնե հարգանք ունենա իր ծնողի հանդեպ: Ես սա համարում եմ վիրավորանք անձամբ նրա ծնողի նկատմամբ, որն իրեն ծնել է, պահել այս քաղաքում, այս պետությունում:
Ի դեպ, այդ լուսանկարն ու ապատեղեկատվություն տարածողն անգամ Հայաստանում չէ: Եվ, ի վերջո, Երևանը ոչ միայն Հայաստանի, այլև` համայն հայության մայրաքաղաքն է, և ինչպես կարելի է դրսում լինել և վարկաբեկել սեփական երկիրը»,-ասաց Գևորգյանը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում լուսավորված Աբովյան փողոցի լուսանկարը.



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն