Որոշումս արդեն կայացրել եմ. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը sport-express-ին տված հարցազրուցում խոսել է իր հետագա անելիքների, ինչպես նաև` Հայաստանի հավաքականում իր անցկացրած տարիների մասին:
«Մեր առջև միշտ էլ մեկ նպատակ է դրված եղել. անկախ մեր թիմի և մրցակցի հնարավորություններից` մեր առջև դրված են եղել մաքսիմալ խնդիրներ:
Հայաստանի հավաքականը, ինչպես երբևէ, լավ հնարավորություն ունի իր պատմության մեջ առաջին խոշոր մրցաշարին մասնակցելու: Լավ կլիներ, եթե փետրվարի 23-ի վիճակահանությունը մի փոքր ավելի բարենպաստ լիներ հավաքականի համար, քան նախորդը: Համաձայնեք, Իտալիայի, Դանիայի և Չեխիայի հետ մի խմբում լինելն այնքան էլ հաջող տարբերակ չէ:
Հայաստանը հետխորհրդային հանրապետությունների լավագույն եռյակում է, թե` ոչ, դրա մասին խոսում է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը, որտեղ մեզանից առաջ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան են: Բավական է նայել այն ակումբներին, որոնցում խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որպեսզի համոզվենք նրանց բարձր կարգի մեջ:
Մասնագիտական աճի համար ինձ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, իսկ դա հնարավոր է միայն ակումբային մակարդակում: Ցանկացա ուժերս փորձել ակումբային ֆուտբոլում: Այժմ մի քանի տարբերակ կա: Կարծում եմ` առաջիկայում վերջնական ընտրություն կկատարեմ: Ռուսաստանից առաջարկ ստացել եմ, սակայն մերժել եմ. պատճառը ոչ թե փողն էր, այլ առաջարկի ոչ լուրջ լինելը:
Հավաքականում անցկացրել եմ մի քանի անմոռանալի տարի և հպարտ եմ մեր աշխատանքի համար, սակայն որոշումս արդեն կայացրել եմ»,- նշել է Մինասյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում