««Բարսելոնայի» փոխնախագահը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում». Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է ակումբի տնտեսական հարցերով փոխնախագահ Խավիեր Ֆաուսի այն խոսքերին, համաձայն որոնց յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելն անմիտ է:
«Ֆաուսը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: Նա փորձում է «Բարսելոնան» ղեկավարել որպես բիզնես նախագիծ, սակայն սա ավելին է, քան բիզնեսը: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է և արժանի է, որ այստեղ աշխատեն աշխարհի լավագույն ղեկավարները: Ո'չ ես, և ո'չ էլ թիմակիցներս չենք պահանջել երկարաձգել պայմանագիրը: Եվ Ֆաուսին դա լավ հայտնի է:
Հայրս իմ ընկերության և ֆոնդի նախագահն է: Ես ֆուտբոլ եմ խաղում, իսկ նա զբաղվում է այդ գործերով: Ինձ դուր չի գալիս, որ վատ են արտահայտվում հորս և ֆոնդիս մասին»,–Մեսսիի խոսքերը մեջբերում է marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում