«Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին»
Գիտություն և Մշակույթ
Հայրս կալվածատեր էր և մեր գավառում պետական բարձր պաշտոնատար:
Բայց ես պետք է սկսեմ նրա մահից:
Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին:
Մեռնելուց մի ամիս առաջ կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ:
-Էս տախտակի վրա ոստ կա,-ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը` փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով:
Ապա պառկեց հատակին, և հյուսնը վերցրեց նրա հասակի չափը:
-Չինարի բոյ ունիս, հաջի էֆենդի,-ասաց հյուսնը` չափը վերցնելուց հետո:
Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների համաձայն` հյուսնը շինեց հորս դագաղը...
Մայրս, առանձին սենյակում, ողբում էր աղիողորմ, մինչդեռ հյուսնը, հորս հետ կատակելով և մեկ-մեկ օղի ճնկելով` չափում էր ընկուզե տախտակը, կտրում, հղկում, ագուցում և փայլեցնում:
Վահան Թոթովենց


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)