Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը
Քաղաքական
Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները' նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և լավ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:
Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն