«Դա վասալային համաձայնագիր է». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Քաղաքական
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հիշեցրեց, որ 2012թ. փետրվարի 11-ին ասուլիսին հայտարարել է, որ գազի գինը չի բարձրանալու, և նշեց, որ ինքը սղագրությունն ունի: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաև` արդյոք կառավարությունը հասկանո՞ւմ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունը։
«Այդ համաձայնագիրը չի հիմնվում գործընկերային հարաբերությւնների վրա: Դա վասալային համաձայնագիր է, որը չի բխում Հայաստանի ու մեր քաղաքացիների շահերից»:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև հիշեցրեց, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտում է հայտնվել իր պետության շահերին հակասող գազային գործարք կնքելու և գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար:
Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն