«Նա իմացել է, որ դա իր վերջին օրն է»
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Զարյանը` Վաղարշ Վաղարշյանի մասին
«Մի օր ասաց. «Չկա նպատակ, որին չհասնեի: Ամեն ինչ ունեցա: Մնում է ինձ ապրել, որ ուրիշներին օգտակար լինեմ, որքան կարող եմ»: Մեր վերջին հանդիպմանն արված խոստովանությունն է սա: Վիրահատությունը Մոսկվայում անհաջող էր անցել: Վաղարշյանը դատապարտված էր: Ասում են ՝ նրա համար պարզ էր, որ հաշված օրեր են մնացել: Եվ նա պահել է իրեն տղամարդու պես: Այցի եկողներին ընդունել է ժպիտով, կատակներ անելով: Վերջին օրը (իսկ նա իմացել է, որ դա իր վերջին օրն է) առանց կորցնելու հոգու խաղաղությունը, տիկին Աղավնու հետ երկար զրույց է ունեցել: Հիշել է անցած տարիները, շնորհակալություն հայտնել նրան: Հիշել է մի քանի գործ, որ դեռ անելու էր, մի երկու խոստում, որ անկատար մնացին...
Այդպես միայն «ծառերն են մեռնում կանգնած»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)