Այս օրն է ծնվել արձակագիր, հրապարակախոս Արփիար Արփիարյանը (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
«Մեծ հեղինակությունները չեն կրնար ուսման ու կրթության տարածումին շնորհիվ կարճ ժամանակամիջոցի մեջ առաջ գնալ: Ջերմոցի մեջ կարելի է շուտով պտուղ ու ծաղիկ հասցնել, բայց ոչ կաղնի»:
Արփիար Արփիարյան
Արևմտահայ արձակագիր էր, հրապարակախոս, գրական քննադատ Արփիար Արփիարյանը ծնվել է 1851 թ դեկտեմբերի 21 –ին, Սամսուն նավահանգստում:1908: Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը:
Հայկական ջարդերի տարիներին Կոստանդնուպոլսից մեկնել է արտասահման։ Սակայն արտասահմանում էլ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիում հրատարակում էր հայերեն լրագրեր, գրում հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։
Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։
ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆ «ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՑ» պիեսի ՌԱԴԻՈԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)