Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Գազային համաձայնագրերը` բուռն քննարկումների առարկա

Հայկական Մամուլ

«Մենք գիտենք մենք ով ենք, չգիտենք` դուք ով եք», դիմեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ժառանգական Զարուհի Փոստանջյանին , ժամը 19 անց 16-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, նյարդայնացած պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի գնահատականներին: Դա տեղի էր ունենում հատուկ այդ համաձայնագրերը քվեարկությամբ վավերացնելու նպատակով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երեկ:

Առհասարակ` եթե գազի համաձայնագրերիի նախապատմությունից անտեղյակ մեկը լսեր Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստի քննարկումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական գազային համաձայնագրերը վավերացնելու վերաբերյալ, կընկներ շփոթմունքի մեջ, քանի որ կենաց ու մահու քննարկում տանող ընդդիմությունն ու իշխանությունը փաստարկներ էին բերում վերջին մարտին գնացողի նման` մաքսիմալ որակումներով եւ բնորոշումներով, անգամ բացահայտ վիրավորանքներով երբեմն: Մեծամասնությունը եւ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը ներկայացնող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գազային համաձայնագիրը համարում էին Հայաստանի եւ հայ սպառողի համար շահավետ ու հաջողված, որի արդյունքում սպառողը էժան գազ է ստանալու, կուտակված 300 մլն դոլարի գազային պարտքի կես 155 մլն դոլարի փակումն էլ «Հայռուսգազարդի»` Հայաստանի կառավարության քսան տոկոս բաժնեմասով` ամենահարմար տարբերակը:

Իսկ ահա հայոց խորհրդարանի ոչ իշխանական ուժերը ամենասարսափելի բնորոշումները տվեցին այս եւ մյուս երկու գազային համաձայնագրերին` գազի գործարքն անվանելով ազգային դավաճանություն, պետական ինքնիշխանության վաճառք, երկրի անվտանգությանն ուղղված վտանգ, էներգետիկ կախվածություն այլ պետությունից` պահանջելով հետ տանել բաժնեմասի վաճառքի համաձայնագիրը, կամ գոնե նրա դրույթների որոշ վտանգներ վերացնել: «Հայռուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասի` ռուսական «Գազպրոմին» վաճառքի համաձայնագրի քննարկումներն այնպես էին թեժացել, որ անգամ պասը վերցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մի թունդ, կապի-չափի բերելու ելույթ ուղղեց ընդդիմությանը, թե հո սուրբ չե՞ք, կամ Աստծու կողմից տրված շնորհ չունե՞ք, լեզուն ոսկոր չունի, հա, բայց Աստված մարդուն ուղեղ է տվել, որ լեզուն կառավարի ու անհեթեթություններ ասել թույլ չտա. «Այ աղերսող որակ, ի՞նչ ես անում, քսան կիլո կարող ես բարձրացնել, հարյուր կիլոյի ես մոտենում», ասաց` չգիտենք հատկապես ո՞ր ընդդիմադիր բանախոսին նկատի ունենալով եւ համաձայնագրի մասին ասելով, որ բաժնեմաս վաճառելու խնդիր է միայն: Նա ընդդիմադիր պատգամավորներից ոմանց ելույթները հոգեբուժարանի խնդիր անվանեց.«Եթե ձեր խելքին ընկնենք` նոր որակ առաջանա, դո՞ւք եք պատասխան տալու` մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է անվտանգ դառնում», ասաց նա` բանը հասցնելով «ճիվաղային արտաքինով դոշ ծեծելու» որակումների եւ կոչ անելով ընդդիմությանը չափը ճանաչել:

Իսկ մինչ այդ մի շարք ուշագրավ իրադարձություններ էին եղել ու ոչ իշխանական խմբակցություններից սովորաբար ելույթներ հնչեցնող պատգամավորների կողքին թարմ հնչումներ էլ էին եղել. օրինակ` ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը Ա. Մովսիսյանին հարց ուղղելիս ասաց.«Մենք տարիներով միասին աշխատել ենք նախարարներ, բարդ իրավիճակներում, այո, եղել ենք, բայց չենք դավաճանել ու ստել, եւ ուզում եմ հավատալ, որ հիմա նույնպես դա չի արվում», նկատեց նա` հարցնելով կուտակված պարտքի, գազի գնի չբարձրանալու մասին էներգետիկայի նախարարի նախկինում արված հավաստիացումների մասին:

Նրա կուսակից, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս ասաց, թե տեղի է ունեցել հանցավոր գործարք ՀՀ թիկունքում (ՀՀ-ն պետությո՞ւն է , թե «սխոդկա», հարցրեց), գազի դիմաց պարտքը չի ձեւակերպվել ու բերվել ԱԺ, քանի որ մի քանի համապետական ընտրություններ կային, դրանք պետք է անցնեին, նոր բերվեր գույժը ԱԺ: Եւ հայտնեց, թե` իր կուսակցությունը չի մասնակցի հանցավոր պայմանագրի վավերացմանը: Նաիրա Զոհրաբյանը վստահ էր, որ կառավարությունը չի մասնակցել համաձայնագրի տեքստին, վասալային տեքստը ներկայացրել է ռուսական «Գազպրոմը», որին համաձայնել է Հայաստանի նախագահը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված