Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՏՄՊՊ հանձնաժողովի տեսադաշտում
Հայկական Մամուլ
Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, եւ որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն որոշումները: Այսինքն՝ պարզ կդառնա, թե որ ընկերություններն են տեւական ժամանակ խաբել քաղաքացուն:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խախտում կատարածների ցանկում է նաեւ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որն էլ, տարածված լուրերի համաձայն, պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ իր աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: ՀՀ պետռեգիստրում այն գրանցված է Ռոբերտ Սարգսյանի անունով:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը