Իշխանությունները հանձնում են պետությունը
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ը գրում է. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում, ավելին էր, քան սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը: Երեկ Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները, բառի գրեթե ուղիղ իմաստով' կրծքով պաշտպանում էին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» հանձնելու և արդյունքում վերջինիս' Հայաստանում անսահմանափակ լիազորություններով օժտելու համաձայնագիրը:
ԱԺ ընդդիմադիր ու անգամ այլընտրանքային ԲՀԿ-ի պատգամավորները բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ապացուցում էին, որ այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը նվաստացնող, մեր ինքնիշխանությունը ռուսական առևտրային ընկերությանը ստորադասող փաստաթուղթ է, որի ընդունումն անթույլատրելի է: Իշխող մեծամասնությունը, սակայն, երեկ վերջնականապես ապացուցեց, որ հանուն ռուսական շահի սպասարկման ու դրա արդյունքում՝ իշխանության պահպանման` պատրաստ է վաճառել առանց բացառության ամեն ինչ՝ անձնական արժանապատվությունից` մինչև պետական արժանապատվություն ու ինքնիշխանություն:
Մանրաասները՝ «168 Ժամ»ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն