Եզրափակչում կհաղթենք հանուն Հայնկեսի. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ եթե թիմը հաղթի աշխարհի ակումբային առաջնությունում, հաղթանակը կնվիրի մյունխենցիների նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին:
«Մեր երազանքին հասնելու համար պետք է կետրոնացած լինենք 100 տոկոսով: Ես այստեղ եմ հանուն Յուպի: Հուսով եմ, որ կնվաճենք այս տիտղոսը նրա, խաղացողների և ակումբի համար: Մարդիկ անսահաման երջանիկ էին «Ռաջայի» հաղթանակից հետո: Մենք խաղալու ենք ոչ թե ֆուտբոլային ակումբի, այլ ողջ ժողովրդի դեմ: Դա լինելու է դաժան և լարված եզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում