Մենք հետաքրքրված չենք Կադլեցի ծառայություններով. Կլոպ
Սպորտ
«Ֆեներբահչեի» 29-ամյա պաշտպան Միխալ Կադլեցը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա». այս մասին նշել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Նշենք, որ Կադլեցի տեղափոխության մասին լուրն ավելի վաղ հաստատել էր ֆուտբոլիստի հայրը:
«Դա այդպես չէ: Մենք երբեք հետաքրքրված չենք եղել Կադլեցի ծառայություններով: Դուք չպետք է միշտ հավատաք թերթերում տարածված տեղեկություններին»,-Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում