Ես տառապում եմ. Իբրահիմովիչ
Սպորտ
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը պարտադիր չէ դիտել, քանի որ իր թիմը դուրս է մնացել պայքարից:
«Իհարկե, որոշ խաղերի կհետևեմ, սակայն չեմ վազելու տուն և նստելու հեռուստացույցի առջև:
Ես տառապում եմ: Դա անցնում է, սակայն` դանդաղ: Յուրաքանչյուր խաղում փորձում եմ այդ զայրույթը դրական կերպով արտահայտել: Կարծում եմ` հիասթափությունը նորից կվերադառնա, երբ սկսվի աշխարհի առաջնությունը»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում