«Ֆուտբոլում լինելով երկար տարիներ` հասկացա՝ շները միշտ հաչելու են». Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ բոլոր քննադատությունների դեպքում էլ կարևոր է մնալ այնպիսին, ինչպիսին կաք:
«Բոլորիս էլ քննադատում են, կարևորը նման իրավիճակում մնալ այնպիսին, ինչպիսին կաք, հավատալ ինքդ քեզ և չտրվել քննադատությանը: Եթե վստահ ես, որ լավ ես աշխատում, եթե խորապես համոզված ես, որ քո գաղափարները ճիշտ են, պետք է չարձագանքես ոչ մեկի քննադատությանը: Պետք է սովորել ապրել այդպես, այլապես կկորցնես կենտրոնացումդ ու էներգիադ:
Ֆուտբոլում երկար տարիներ լինելով` հասկացա, որ շները միշտ հաչալու են, պարզապես պետք է շարունակել ապրել»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում