Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
Սպորտ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին 2013 թվականի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ»-ի ընտրության քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք, սահմանաված կարգի համաձայն քվեարկության իրավունքը տրված էր բացառապես այն լրատվամիջոցներին, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար ու բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում մարզական մասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ,որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):
Լավագույն տասնյակի թեկնածուների ցանկը կազմել էր նախարարությունը՝ թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել էր Ազգային ֆեդերացիաներին (յուրաքանչյուրը մինչև 5 թեկնածու):
Տասնյակն ունի հետևյալ տեսքը
1. Դավիթ Սաֆարյան (Ազատ ոճի ըմբշամարտ )
2. Արթուր Ալեքսանյան ( Հունահռոմեկան ըմբշամարտ)
3. Արսեն Ջուլֆալակյան (Հունահռոմեկան ըմբշամարտ)
4. Ռոման Ամոյան (Հունահռոմեկան ըմբշամարտ)
5. Աշոտ Դանիելյան (Սամբո)
6. Յուրա Մովսիսյան (Ֆուտբոլ)
7. Հենրիխ Մխիթարյան (Ֆուտբոլ)
8. Մուսա Մուրտազալիև (Ազատ ոճի ըմբշամարտ)
9. Տիգրան Կիրակոսյան (Սամբո)
10. Արամ Ավագյան (Բռնցքամարտ)


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում