Ալոնսոն հրաժարվեց «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքել
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը. տեղեկացնում է Cadena Ser-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2014-ի հունիսի 30-ին: Ալոնսոն ցանկանում է փոխել ակումբը և հունվարից կկարողանա բանակցել այլ թիմերի հետ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի գործակալը մադրիդյան թիմից պահանջել է աշխատավարձի բարձրացում՝ 8 մլն եվրո տարեկան:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և Թուրինի «Յուվենտուսը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում