Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերել Մարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ 

Սևանը կանգնած է մեծ վտանգի առջև

Հայաստան

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին, կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին:

Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:

Նախագիծը ներկայացված է որպես բնապահպանական, չնայած որ նախագծի բովանդակությունն ուղղակիորեն հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին: Օրենքի նախաբանում ասված է. «Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ՝ վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆ Է»:

Առաջարկվող ծրագրում նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023թ-ը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր: Հենց այս տարրերի շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը: Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի եւ ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն՝ հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորը այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում նախատեսված են լճի ճահճացման դեմ ուղղված նախազգուշացման միջոցառումներ' մասնավորապես ջրի մակարդակը 6 մետր բարձրացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ջրի մակարդակի բարձրացումն արդեն իսկ ներգրավել է եւ դեռ կներգրավի մեծ ջանքեր և մեծ միջոցներ' կապված նոր ճանապարհներ գցելու, էլեկտրալարեր անցկացնելու, նախատեսված 1903,5 մետր նիշից ցածր նիշերում գտնվող հիմնական կառույցների քանդման հետ և այլն: Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար Հայաստանն արդեն հիմա բյուջեից տարեկան մեկ միլիոն դոլլար է ծախսում: Եվ ինչ, մենք պետք է զոհաբերե՞նք այդ ամենը ձկնային բիզնեսի շահերի համար: Վերադառնանք ծրագրին, որտեղ հստակ ասված է, որ Սևանում կթողնվի ստացված ձկան քանակության 1,5%-ը, մնացածը կվաճառվի:

Նախագծի հեղինակները հղում են անում նրա վրա, որ կօգտագործվի լճի ամբողջ ծավալի ընդամենը 0,03 %-ը, և դա շատ ավելի քիչ է, քան այլ երկրների ջրամբարներում ցանցավանդակային տնտեսությունների համար ընդունված սահմանափակումներն են: Նման համեմատություններն իրավաչափ չեն: Նախ, եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում հատուկ պահպանվող տարածքներում արգելվում է պահպանվող էկոհամակարգի վրա ազդող տնտեսական գործունեություն: Երկրորդ, Սևանը պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ հատուկ օրենքով, և անցկացնել նմանություն երկրների հետ, որոնք չունեն այդպիսի առաջնահերթություն, ինչպիսին Սևանն է, և այդպիսի օրենք, անիմաստ է:

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման հանձնաժողովը, որը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տվյալ ծրագրի վերաբերյալ, պատրաստ է իր վրա վերցնել ծրագրի մոնիտորինգի գործառույթները: Սակայն, հանձնաժողովը չունի վերահսկողության գործառույթ, նա միայն խորհրդատվական մարմին է: Եթե ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հանձնաժողովը հայտնի բացասական կարծիք, ապա այդ կարծիքը չի ունենա հարկադիր ուժ կատարման համար:

Մոնիտորինգի արդյունքները կարող են փակ մնալ հասարակայնության համար: Նշենք, որ արդեն իսկ հանձնաժողովի անդամները հրաժարվեցին հասարակայնությանը տրամադրել Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կողմից անցկացված պիլոտային ձկնաբուծական տնտեսության ջրի նմուշների ուսումնասիրման արդյունքները: Մերժման հիմնավորման մեջ ասված էր, որ ուսումնասիրությունների համար վճարել է «Էմի ֆրութ» ընկերությունը, և արդյունքները համարվում են ընկերության սեփականությունը:

Ծրագրում նշված է, որ Սևանի պահպանման հիմնադրամի միջոցները կհամալրվեն, քանի որ ստացված ձկան ամեն կիլոգրամից 200 դրամ կփոխանցվի հիմնադրամին: Ակնկալվում է, որ 2023 թ-ին հիմնադրամ փոխանցված կլինի 23 միլիարդ դրամ: Այս թիվը ոչնչով հաստատված չէ: Ոչ ոք չի երաշխավորում, թե որքան ձուկ կենդանի կմնա, եթե, օրինակ, սառնամանիքներ լինեն, որքանը կսատկի և որքան դուրս կհանվի վաճառքի: Ով է հաշվի առնելու այդ կորուստները կամ եկամուտը, անհայտ է, քանի որ ծրագրում այդ մասին ոչինչ չի ասվում:

Ծրագրից հստակ է մի բան, որ մարդկանց մի խումբ հետաքրքրված է օգտագործել Սևանա լիճը որպես անվճար ջրամբար ձկնաբուծության համար և դառնալ մենաշնորհատեր այդ ոլորտում: Դա բիզնես-ծրագիր է, որի մեջ բարձրաստիճան պաշտոնյաները ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ ՍԵՎԱՆԻ ՏԵՍՔՈՎ:

Այս նախագծի հետ գրեթե միաժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին հանդես է եկել՝ առաջարկությամբ ավելացնել ջրի բացթողումները «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտա­դրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն 170 միլիոն խմ-ի փոխարեն մինչև 240 միլիոն խմ: Այս անգամ պետկոմիտեն որպես հիմնավորում բերել է ոչ թե երաշտը, այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերօգտագործման արդյունքում Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի վիճակի վատթարացումը: Հիշեցնենք, որ վատ կառավարման համար պատասխանատվություն են կրում պետական չինովնիկները, որոնք մի կողմից տրամադրել են թույլտվություններ, թե որտեղ ջուր կարող է ավելի շատ օգտագործվել, մյուս կողմից, չեն իրականացրել բավարար վերահսկողություն ջրի անօրինական օգտագործման նկատմամբ: Արդյունքում, տեղի է ունեցել ստորգետնյա ջրերի ռեսուրսների սպառում, բերրի հողերը դարձել են աղուտներ: Մեղավորներին պատժելու և Արարատյան հարթավայրի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ շտապ քննարկում անցկացնելու, գիտնականներին և մասնագետներին ներգրավելու փոխարեն գտնվել է ամենապարզ որոշումը՝ առանց հետևանքները հաշվի առնելու օգտագործել Սևանա լճի ջրերը:

Դաշինքը կարծում է, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատացումը կարող է ունենալ անդառնալի և աղետալի հետևանքներ ամբողջ երկրի և տարածաշրջանի համար:

Սևանա լճի էկոհամակարգը պետք է պահպանվի, իսկ ջրի որակը բարելավվի Սևանա լճի ջրի մակարդակի բարձացման, ջրի աղտոտման կրճատման, մաքրման կայանների տեղադրման հաշվին: Իշխանի և այլ տեսակի ձկների բազմացումը պետք է տեղի ունենա բնական պայմաններում, որի համար ձկների ձվադրավայրերը պետք է ազատվեն փոքր ՀԷԿ-երից: Պետք է ընդունվեն լիճ թափվող գետերի ավազանների կառավարման պլաններ, որտեղ կներառվեն կետեր կենցաղային եւ արդյունաբերական թափոնների հեռացման վերաբերյալ: Պետք է արգելվի հանքավայրերի շահագործումը, որոնց թափոնները լցվում են գետեր և վերջնական արդյունքում' Սևանա լիճ: Առաջին հերթին խոսքը Սոտքի ոսկու հանքավայրի մասին է, որը շահագործվում է բաց եղանակով և որտեղ կա հանքաքարը ջարդող-տեսակավորող սարքավորում, այսինքն' իրականացվում են հանքաքարի վերամշակման առաջին փուլի աշխատանքները, ինչն արգելված է օրենքով: Պետք է լուծվի Սևանի առափնյա արգելված գոտում անօրինական շինությունների խնդիրը, լուծվի աղբի խնդիրը:

ԵԹԵ ՍԵՎԱՆԸ ՈՉՆՉԱՑՎԻ, ԱՊԱ ՀԱՅՍԱՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Ամենադիտված