Արա Զոհրաբյանը մրցանակի է արժանացել
Հասարակություն
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեկտեմբերի 21-ին՝ մասնակցել է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պատվոգրեր են շնորհվել Հայաստանի տարբեր ոլորտումներում իրենց ավանդը ներդրած գործիչներին:
Շուրջ վաթսուն անվանակարգերում ՀՀ փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը արժանացել է «Դատաիրավական ոլորտի հուսալի և նվիրյալ գործիչ» անվանակարգին:
Շնորհակալական խոսքում Արա Զոհրաբյանը նշել է, որ «Մենք՝ փաստաբաններս ամեն ինչ անելու ենք, որ և՜ դատական համակարգը կայանա և՜ փաստաբանության ինստիտուտը»:
Մրցանակաբաշխության ընթացքում «լավագույն երիտասարդ փաստաբան» անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդ խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: «Լավագույն փաստաբան» անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև փաստաբաններ Հայկ Եգանյանը և Անահիտ Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն