«Բորուսիան» հերթական միավորները կորցրեց (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հերթական միավորները կորցրեց: Կլոպի թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջեց «Հերտային»:
Հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացվեց՝ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը:
Սակայն հյուրերին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև գոլային առավելության հասնել առաջին խաղակեսում:
Նախ 23-րդ րոպեին Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 1:1, ապա 45-րդ րոպեին Սամի Ալագին երկրորդ գնդակն ուղարկեց դորտմունդցիների դարպասը:
Երկրորդ խաղակեսը ընթացավ առանց գոլերի:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
«Բորուսիան» 32 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում