Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով
Գիտություն և Մշակույթ
Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով: Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ: Նրա սրտի դռները բաց էին կյանքի առաջ, նա փնտրում էր կյանքը և ապրում էր այդ կյանքը իր բոլոր ֆիբրերով: Եվ դրա համար էլ ասում էր հաճախ.
Չկա կյանքից ավելի գեղեցիկ բան:
Նա գրողներից շատերի նման չէր վարում ինքնամփոփ կյանք, ոչ էլ մեր մյուս հեղինակների նման սահմանափակվում էր լոկ հայ իրականությամբ: Ինչպես իր երկերում, այնպես էլ կյանքում նրա դիապազոնը լայն էր. սիրում էր միշտ մարդկանց նոր շրջան, նոր ընկերություններ: Երբ դրսից նշանավոր արվեստագետներ էին գալիս Թիֆլիս, հայ հեղինակներից առաջինը և, թերևս միակը, նա էր ծանոթանում նրանց հետ ու կապ ստեղծում:
Ստեփան Զորյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)