«Ձայնը և ներքին զգացողությունը տարբեր բաներ են». Լուսինե Զաքարյան
Գիտություն և Մշակույթ
Այն, ինչ կոմպոզիտորն է գրել, բավական չէ, շատ կարևոր է սեփական մոտեցումը: Քանի որ կատարողը երգի երկրորդ ստեղծողն է, ապա նա պետք է կարողանա թափանցել ստեղծագործության էության մեջ, արտահայտել ըմբռնածը: Կատարումը պետք է լինի հոգով, առանց դրա հնարավոր չէ: Երգը հոգու խորքն է: Իսկ ինչ վերաբերվում է ձայնին, ապա անպայման պետք է լավ ձայն ունենալ, առանց դրա ի՞նչ երգիչ: Սակայն մեծ նշանակություն ունի երգչի ներքին նկարագիրը՝ նրա զգացմունքների, ըմբռնումների խորությունը: Ձայնը և ներքին զգացողությունը տարբեր բաներ են, սակայն, իմ կարծիքով, դրանք չի կարելի անջատել իրարից: Երգչի հաջողության գործում երկուսն էլ կարևոր են: Հաջողության մյուս գրավականը անկեղծությունն է երգի նկատմամբ, որը քո սեփականությունն է դառնում: Այն, ինչ կեղծ է, իսկույն երևում է: Երաժշտությունը, և արվեստն ընդհանրապես, պահանջում է նվիրվածություն:
Լուսինե Զաքարյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)