«Ես փակվում եմ քո լռության տեսիլքի մեջ»
Գիտություն և Մշակույթ
...Ես փակվում եմ քո լռության տեսիլքի մեջ
Ու՝ լսու՜մ քեզ,
Ու՝ տեսնու՜մ քեզ...
Իմ աչքերում անձրեւներ են իջնում սիրո կարոտների,
Ջրվեժներ են թափվում հրա՜շք երանգների,
Ողողում ինձ քո մատների՜,
Քո ձեռքերի՜
Սարսուռներո՜վ պայծառատես......
Աղոթում եմ երկինքն ի վեր,
Որ պարուրվի՜,
Որ բարուրվի՜
Պատկերը այդ անձեռակերտ
Իմ մենության հրաշագե՜ղ պատերի մեջ,
Որ շարունակ լույսը գրկի,
Շողեր հղի
Իմ սրտից ներս...
Մնա՛, զգա՛ կտավը այս՝
Քեզ ցնորվա՜ծ բյուրեղների...
Հայկ Հրայրի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)