Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2013-ի առաջնության հաղթողները հայտնի են
Սպորտ
Դեկտեմբերի 20-22-ը «Խուլ-համրերի մշակութային պալատում» ընթացավ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի առաջնությունը: ՀՀ առաջնությանը մասնակցում էին 95 մարզիկ' Երևանից, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից: Նրանք պայքարում էին 8 քաշային կարգում:
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներն են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ,Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ,Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ,ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ,Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ,ՀՄՄ), Անդրանիկ Գալստյան (125 կգ,Քուչակ):
Առաջնության գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանը. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում