Ուրախ եմ, որ Մխիթարյանը հայտնվել է «Բորուսիայում». Կոբիաշվիլի
Սպորտ
«Հերտայի» պաշտպան Լևան Կոբիաշվիլին Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակից հետո անդրադարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Զենիթի» հետ դորտմունդցիներին սպասվող դիմակայությանը:
«Կարծում եմ` թիմերի հնարավորությունները հավասար են: «Զենիթը» ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի լավագույն թիմերից է: Մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում:
Եթե Չեմպիոնների լիգայի խաղերը տեղի ունենային մեկ շաբաթից՝ «Զենիթի» հնարավորությունները կգնահատեի 60 տոկոս: Սակայն չգիտեմ` ինչ կլինի փետրվարին և մարտին: Կարծում եմ` «Բորուսիան» Բունդեսլիգայում այս մրցաշրջանում «Բավարիայի» դեմ շանսեր չունի: Կպայքարեն 2-3-րդ տեղի համար: Դորտմունդյան թիմն այլևս առաջվանը չէ:
Հենրիկի հետ չեմ խոսել, նրան չգիտեմ: Սակայն ուրախ եմ, որ Մխիթարյանը հայտնվել է «Բորուսիայում» և խաղում է»,-նշել է ֆուտբոլիստը Спорт-экспресс-ին տված հացազրույցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում