Համաձայնագիրն ընդունվեց. քվեարկեցին՝ ձեռքերը վեր բարձրացնելով
Քաղաքական
Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Այն ընդունվեց խորհրդարանական մեծամասնության` կողմ քվեարկելու արդյունքում:
Խորհրդարանական չորս խմբակցություններ դուրս եկան ԱԺ դահլիճից: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված պատգամավորների քարտերը, քվեարկությունը կազմակերպվեց ձեռքերը վերև բարձրացնելով:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, ոտքի կանգնելով, ասացին, որ հաշվիչ հանձնաժողովը սխալ է հաշվել կողմ ձայները, ինչից հետո էլ խմբակցությունները դուրս եկան դահլիճից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն