«Բավարիան» վաստակեց 125 մլն
Սպորտ
Մյունխենի «Բավարիան» աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակի համար ստացել է 3,65 մլն եվրո, ինչի արդյունքում 2013-ին իր մրցանակային գումարը հասցրել է 125 մլն-ի. տեղեկացնում է Sportal.de-ն:
Գումարի մի մասը մյունխենյան թիմը վաստակել է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար՝ 55,05 մլն եվրո: 28,76 միլիոն էլ «Բավարիան» ստացել է ՉԼ-ում հաջող ելույթների համար:
Գերմանիայի նախորդ առաջնությունում հաղթելու համար մյունխենցիները վաստակել են 25,8 եվրո;
Գերմանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը գնահատվել է 6,74 մլն, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը՝ 3 մլն;
Եվս 750 հազար եվրո «Բավարիան» վաստակել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի սուպերգավաթի հանդիպման համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում