ԱԻ նախարարությունը կունենա գիտական կենտրոն
Հայաստան
Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նախարարը հանդիպեց դասախոսական կազմի և ուսանողների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասաց.
- Հարգելի գործընկերներ, ես դրական եմ գնահատում 2013 թվականի ընթացքում ձեր կատարած աշխատանքը: Հատկապես կարևորում եմ Լուսակերտի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու բարեկարգումը' հսկայածավալ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, մեր պրոֆեսորների շարքերը պետք է համալրեն նորերը, պիտի զարգացնենք և ավելացնենք ակադեմիայի ֆակուլտետները, ունենանք ԱԻՆ գիտական կենտրոն և առհասարակ` 2014 թվականը հայտարարենք գիտելիքի տարի: Տարին պետք է առատ լինի նոր ձեռքբերումներով ու առաջընթացով:

Հանդիպման ընթացքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիան շուտով կպատրաստի սեյսմիկ պաշտպանության ոլորտի մասնագետների' կիրառական սեյսմոլոգների: ԱԻ նախարարն ընդգծեց, որ ակադեմիայի լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն նախարարության համակարգում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից