««Բարսելոնան» և «Ատլետիկոն» մեզ սխալվելու իրավունք չեն տալիս». Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի` «Վալենսիայի» (3:2) նկատմամբ տարած հաղթանակը:
«Դժվար հանդիպում էր: «Վալենսիան» մեզ հետ հավասար պայքարում էր մինչև վերջին րոպեները: Եթե սկսեմ լսել այն ամենը, ինչ իմ մասին ասում են, ժամանակս անիմաստ կվատնեմ: Միշտ խաղին անմնացորդ եմ տրվում և մտադիր եմ Մադրիդում երկար տարիներ մնալ:
Չեմպիոնության համար պայքարը բավականին հետաքրքիր է ստացվում: «Բարսելոնան» և «Ատլետիկոն» այնպես են խաղում, որ մենք սխալվելու իրավունք չունենք և յուրաքանչյուր խաղում պետք է ցուցադրեն լավագույն խաղը»,–Ռամոսի խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում