Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ` 72 պատգամավոր. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Ազգային ժողովում ընդիմիջումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վավերցմանը կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ` 72 պատգամավոր։
«Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել. ոչ թե 77, այլ` 72 կողմ է եղել»,-ասաց նա:
Քվեարկության դրվեց նաև 2014-ի ՀՀ բյուջեի նախագիծը և «Հայռուսագազարադ»-ին հարկային արտոնություն տրամադրելու մասին համաձայնագրի վավերացումը։
«Քանի որ մեր գործընկերը մեր քարտերը չի վերադարձրել, հաշվիչ հանձնաժողովի միջոցով պետք է քվեարկել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Ներկայացված հարցերին կողմ քվեարկեցին Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակությունները:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց արտահերթ նիստը փակված։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն