«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

Նոր երաժշտական ներկայացում. «Ժպտացե'ք, կանա'յք» (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

2013 թվականին տեղի ունեցավ այն, ինչին բոլորն էլ վաղուց էին սպասում: Մի քանի հայտնի, ճանաչված. սիրված երգիչ-երգչուհիներ, դերասաններ համախմբվեցին և ստեղծեցին մի նոր, ինքնատիպ երաժշտական ներկայացում` «Ժպտացե'ք, կանա'յք» խորագրով: Մյուզիքլում պարզ արտահայտված է այսօրվա հայ կնոջ կերպարը, որտեղ ներկայացվում է արդի ընտանիք` կին-ամուսին փոխհարաբերությունները և կնոջ դերն այսօրվա ընտանիքում:

Ներկայացման ստեղծման հիմնական գաղափարը և մտահաղացումը սիրված ու ճանաչված դերասան, հումորիստ, երգահան Անդրանիկ Շահինյանինն է:

Լուրեր.com-ը զրուցեց ոչ միայն Անդրանիկ Շահինյանի, այլև` մյուզիքլի մնացած մասնակիցների հետ:

Անդրանիկ Շահինյան.

-90 ականներից լինելով հայկական շոու-բիզնեսում` չեմ սխալվի,որ ասեմ` առաջինն էիք,որ համարձակություն ունեցաք ստեղծել և բեմ դուրս գալ կնոջ կերպարով: Սակայն երկարատև դադարից հետո հանդես եք գալիս ոչ միայն նոր ծրագրով,այլև մյուզիքլի տեսքով: Ինչի՞ց ծնվեց այս գաղափարը, և ո՞րն է նրա նպատակը:

-Ասեմ, որ դադար բոլորովին էլ չի եղել, միշտ շարունակել եմ աշխատել և ստեղծագործել: Ստեղծագործող մարդու համար «դադար» չի կարող լինել: Միշտ էլ շարունակել եմ ստեղծագործել, պարբերաբար երգեր եմ գրել ճանաչված ու սիրված երգիչ-երգչուհիների համար` Արմինե Նահապետյան, Զարուհի Բաբայան, Նաիրա Տեր-Կարապետյան, Սոֆի Դանիելյան, Սամվել Գրիգորյան, Սիլվի, Մայա Մարգարյան և այլք:

Ես չեմ կարծում, որ ստեղծագործելը միայն եթեր դուրս գալն է: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում և օրվա մեծ մասն անց եմ կացնում ստեղծագործելով: Պատահական չէր նաև մյուզիքլի ծնունդը: Վերջերս հաճախ զուգերգեր էինք ձայնագում երգչուհի-դերասանուհի Սոֆի Դանիելյանի հետ: Հետո որոշվեց ստեղծել մի նոր երաժշտական ներկայացում, որում կլինի ոչ միայն երգ, այլև` հումոր:

Քանի որ ինձ շատ հաճախ են սկսնակ դերասաններ դիմում համագործակցության համար, որոշեցի նաև հրավիրել նրանցից մի քանիսին: Կարծում եմ` ճիշտ ընտրություն եմ կատարել, ինչի արդյունքն արդեն կայացած ներկայացումն է` իր բազում հրավերներով և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ:

-Քանի որ խոսեցիք հրավերներից և հանդիսատեսից, որտե՞ղ եք համերգներ ունեցել, և հանրությունն ընդունե՞լ է ներկայացումը,քանի որ հանդիսատեսը սովոր է ձեզ տեսնել մոնոլոգներով:

-Չեմ կարծում, որ հանդիսատեսն ինձ տեսել է միայն մոնոլոգներում: Ես ունեցել եմ թիմային ներկայացումներ, որի վառ ապացույցն է իմ տեսաերիզը, որտեղ համագործակցում եմ շատ ու շատ սիրելի և արհեստավարժ դերասանների հետ դեռևս 90-ականներից սկսած:

Ասեմ, որ այս ներկայացման մեջ ներգրավվել են այնպիսի շնորհալի և տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են Տիգրան Կարապետյանը, Հայկ Տեր-Ղազարյանը, Նարինե Ադամյանը, Մարկ Կարապետյանը (հայտնի որպես Մարկ Ալեքս) և Սոֆի Դանիելյանը: Այս երաժշտական նրկայացումով հանդես ենք եկել ՀՀ տարբեր քաղաքներում` բարեգործական նկատառումներով: Երևանում համագործաքցել ենք «Զարթոնք» ընկերության հետ` ելույթ ունենալով տարբեր համերգների շրջանակներում:

Սոֆի Դանիելյան.

-Հանրությունը ձեզ ճանաչում է ոչ միայն որպես երգչուհի, այլև` դերասանուհի: Դուք ձեզ ընկալում եք որպես երգչուհի՞, թե՞ դերասանուհի: Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը Անդրանիկ Շահինյանի հետ:

-Անդրանիկ Շահինյանի հետ համագործակցում եմ արդեն տասնյակ տարիներ. նա իմ լավագույն երգերի հեղինակն է, իսկ վերջին տարիներին հանդես ենք գալիս նաև զուգերգերով: Բացի աշխատանքը` մենք նաև լավ ընկերներ ենք: Երաժշտական ներկայացում ունենալ նույնիսկ երկար չեմ մտածել, քանի որ նրա հետ աշխատելը գերագույն հաճույք եմ համարում և տեղում համաձայնվել եմ մեծ սիրով:

Այստեղ կրկին մարմնավորում եմ մոր կերպար, որը, կարծես թե, ինձ մոտ լավ է ստացվում, հատկապես, որ վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նման փորձ արդեն ունեցել էի: Հանդիսատեսն արդեն ծանոթ էր իմ բեմական կեցվացքին: Ինչ վերաբերում է, թե ես ինձ ինչպես եմ ընկալում, կասեմ ավելին` ունեմ երաժշտական կրթություն և ներկայումս էլ սովորում եմ Երևանի պետական ջազային արվեստների քոլեջ-ստուդիայի դերասանական վարպետության բաժնում: Իսկ գնահատականները թողնում եմ հանդիսատեսի դատին:

Ես իմ աշխատանքին շատ սիրով ու պատասխանատվությամբ եմ վերաբերվում, հատկապես` բեմին:

Մարկ Կարապետյան`Մարկ Ալեքս.

-Դուք հիմնականում կատարում եք արտասահմանյան երգեր: Ներկայացման մեջ ինչպե՞ս ընդգրկվեցիք, և ունե՞ք երգի հատված ներկայացման մեջ:

Թիմային Աշխատանքին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես 13 տարեկանից եմ երգում և 13 տարեկանից էլ աշխատել եմ Գյումրիի Վարդան Աճեմնյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան: Երգում եմ հիմնականում արտասահմանյան ոճի մեջ, քանի որ կա հոգեվիճակ ասվածը և տվյալ երաժշտությունը մոտ է ինձ: Անդրանիկին ճանաչում եմ շատ վաղուց` մոտ 12տարի, որից 9-ը արդեն համագործակցում ենք:

Ներկայացումը շատ հետաքրքիր է իր լուծումներով և թեմատիկ է այսօրվա իրականության հետ, արդիական թեմա է, կին և տղամարդ հարաբերությունների մասին է` երկու սեռի դերը հասարակության մեջ, կյանքի ընկալումը կոնկրետ մեր հասարակության կողմից: Իհարկե, սա հումորային ներկայացում է` ուրախ և, ամենակարեվորը, խելացի: Սա մյուզիքլ է, որտեղ հնչելու են տարբեր ոճերի երգեր, այդ թվում` և համաշխարհային հիթեր, որտեղ և ես որպես արտասահմանյան ոճի երգիչ ունեմ իմ կերպարը տվյալ ներկայացման մեջ:

Միշտ սիրել եմ թիմային աշխատանքը, քանի որ ստեղծագործական աշխատանքը իմ կյանքում միշտ է եղել (ինչպես նշեցի, արդեն 13 տարեկանից): Կարծում եմ` տվյալ ներկայացումը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ:

Հայկ Տեր-Ղազարյան

-Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը Անդրանիկ Շահինյանի հետ, և ինչպե՞ս ընդգրկվեցիք մյուզիքլում:

-Ծնվելով և ապրելով սովետական հասարակարգում, անցնելով 90ականների թոհուբոհը` լի բուռն դժվարություններով, ստիպված եղա մասնագիտության ընտրության հարցում կանգնել ընտրության առջև: Երկրի իրավիճակից ելնելով` ստիպված եղա զբաղվել բիզնեսով, բայց չմոռացա իմ նախնտրությունների մասին: Սերը երաժշտության և բեմի հանդեպ իմ մեջ արթնացրեց նաև երաժիշտ-դերասանին: Չնայած երաժշտական կրթությունը կիսատ թողեցի, սակայն սերը արվեստի հանդեպ այնքան մեծ էր, որ միշտ փորձում եմ համատեղել բիզնեսն ու արվեստը: Մասնակցել եմ բազում համերգների, մինչ օրս էլ համագորցակցում եմ շատ երաժիշտների հետ որպես կիթարիստ: Եղել եմ տարբեր

երկրներում: Անդրանիկ Շահինյանի հետ ծանոթ եմ ավելի քան 10 տարի: Ներկայացման մեջ հանդես եմ գալիս որպես Անդրանիկ Շահինյանի և Մարկ Կարապետյանի որդի:

Տիգրան Կարապետյան.

-Ինչքա՞ն ժամանակ է` համագործաքցում եք Անդրանիկ Շահինյանի հետ, և ինչպե՞ս ընդգրկվեցիք երաժշտական ներկայացման մեջ:

-Ինչպես սովորական հայ տղա` իր սովորույթներով, դաստիարակությամբ, նաև` շրջապատով, բեմը և դերասան լինելը ինձ համար և երազանք էր և անիրական երեվույթ: Ամեն ինչ իմ կյանքում սկսվեց «Արի Ամուսնանանք» հեռուստապրոյեկտից: Երբ ինձ հրավիրեցին մասնակցելու այդ հաղորդմանը, սկզբից նույնիսկ շատ տարօրինակ թվաց: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ախորժակը բացվում է ուտելուց: Ինձ շատ դուր եկավ հեռուստատեսությունով հանդես գալը. ավելի անակնկալ էր, երբ արհեստավարժ մարդիկ սկսեցին ինձ նկատել և համագործակցության առաջարկներ անել:

Երբ իմացա Անդրանիկ Շահինյանի հումորային երաժշտական ներկայացման մասին, ինքս դիմեցի իրեն և ի զարմանս ինձ` ընդունվեցի և ստացա ընտանիքում պարապուրդի մատնված հոր դերը, որը անընդհատ ստիպում է կնոջը աշխատել, իսկ դստերը` ամուսնանալ: Անդրանիկի հետ աշխատում եմ մեկ տարուց ավելի և շատ հաճույքով:

Նարինե Ադամյան.

-Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը «Ժպտացեք Կանայք» երաժշտական հումորային ներկայացման և Անդրանիկ Շահինյանի հետ:

-Ծնողներս միշտ դեմ են եղել իմ` դերասանուհի դառնալուն, չնայած ես միշտ երազել եմ դերասանուհի դառնալ: Փոքր հասակում, երբ դիտում էի Անդրանիկ Շահինյանի տեսաերիզները, `ինքս էի կերտում նրա դերերը: Ծնողներս կարծում էին մեծանալով ես կմոռանամ, սակայն տարիների ընթացքում սերը դեպի մեծ բեմ և արվեստ ավելի արմատացավ իմ մեջ: Մանկուց հաճախել եմ տարբեր թատերական խմբակներ, և այժմ պրոֆեսիոնալ պարուհի եմ: Առաջին քայլերս սկսել եմ «Ֆանտազիա» պարային համույթից, և 7տարի է արդեն ինչ պարում եմ:

Բազմիցս դիմել եմ Անդրանիկ Շահինյանին, որ ինձ ընդգրկի իր մանրապատումներում և վերջապես երազանքս իրականացավ` ընտրվեցի և ընդգրկվեցի ներկայացման մեջ, որում խաղում եմ Տիգրան Կարապետյանի և Սոֆի Դանիելյանի դստեր դերը. վերջինիս անընդհատ ստիպում են ամուսնանալ, ինչը արդի է այսօրվա հայ ընտանիքներում:

Ալիսա Հակոբյան

{gallery}muzicl{/gallery}

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված