««Չելսիում» ցանկանում եմ մնալ 12 տարի». Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեռ երկար տարիներ է մնալու լոնդնոյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Այստեղ ցանկանում եմ մնալ 12 տարի: Հաջորդ տարի կդառնամ 51 տարեկան: Լոնդոնյան թիմը 12 տարի գլխավորելուց հետո ցանկանում եմ գլխավորել Պորտուգալիայի ընտրանին: «Չելսիում» փողի համար չեմ մնում: «Ռեալում» ինձ ավելի շատ էին վճարում, սակայն խզեցի պայմանագիրս մադրիդյան թիմի հետ և վերադարձա Լոնդոն: Առաջին հերթին այս թիմում եմ` համակրանքից ելնելով»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է eurosport.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում