Դայնեկոյին հոսանհահարվելու պատճառով տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
Հայտնի ռուս երգչուհի Վիկտորյա Դայնեկոն համերգի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հոսանքահարվել է: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Երգչուհին պատրաստվում էր ելույթ ունենալ մայրաքաղաքի համերգային համալիրներից մեկում: Նա նախօրոք էր ժամանել, որպեսզի ինչպես հարկն է, պատրաստվի իր ելույթին: Սակայն երբ նա փորձել է միացնել հարդասեղանի լապտերիկը, նա հոսանքահարվել է:
Ավելի ուշ երգչուհին իր միկրոբլոգում գրել է, որ ինքը առջևում երկու մենահամերգի ծրագիր ունի, իսկ բժիշկները պնդում են, որպեսզի նա վերակենդանացման բաժանմունք տեղափոխվի: «Շատ էի վախեցել: Ես պարզապես ուզում էի վառ լուսավորություն ապահովել սեղանիկիս մոտ: Համերգը պետք է սկսվեր ժամը 20:30-ին, բայց այդ ժամանակ ես արդեն հիվանդանոցի ճանապարհին էի»,- գրել է երգչուհին:
Սա երգչուհու` հիվանդանոցում հայտնվելու առաջին դեպքը չէ: Մեկ ամիս առաջ նա լուսանկարներ էր հրապարակել, որոնցում նա հիվանդանոցում էր: Սակայն երբերկրպագուները անհանգստացել են սիրելի երգչուհու առողջության համար, նա հայտարարել է, որ պրզապես հերթական ստուգումներ է անցնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն