ՀՀԿ-ն պատասխանատվության առջև կկանգնեցնի՞ Զարուհի Փոստանջյանին
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է, և որ ՀՀԿ-ն պատասխանատվության առջև կկանգնեցնի Զարուհի Փոստանջյանին, ով ԱԺ նիստի ընդմիջմանը վերցրել էր ՀՀԿ-ականների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել:
«Կարծում եմ՝ կգտնվեն պատգամավորներ, որոնք հայտարարություն կտան, որ իրենց քարտը գողացել են օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ»,- ասել է պատգամավորը: Գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ խորհրդարանում լուրեր էին պտտվում, թե Հովիկ Աբրահամյանն արդեն զանգահարել է Կոստանյանին այդ հարցով:
Իսկ Փոստանջյանը, ի պատասխան իր այդ քայլի վերաբերյալ հարցադրմանը, առանց մանրամասնելու ներկայացնում էր, որ իրենք՝ ընդդիմադիրները, ամեն ինչ արել են, որպեսզի խափանեն քվեարկությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից