Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանը միայն հետընթաց է ապրում
Հայկական Մամուլ
Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով միայն հետընթաց է ապրում. այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրկին նվազել են' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.3 տոկոսով: Շարունակվում է անկումը նաեւ շինարարության ոլորտում. շինարարության ծավալները 11 ամսվա ընթացքում նվազել են 8.5 տոկոսով: Ուշագրավը, թերեւս, տնտեսական ակտիվության ցուցանիշն է. մեկ ամսվա ընթացքում հոկտեմբերի համեմատ՝ նոյեմբերին արձանագրված ցուցանիշը նվազել է միանգամից 10.3 տոկոսով, եւ հիմա 11 ամիսների ընթացքում տնտեսական աճ կոչվածը հազիվ 3.1 տոկոս է:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն