Ագրեսիվ ՀՀԿ-ականները` լրագրողներին. «կազյոլ», «հաստավզեր»
Հայկական Մամուլ
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն հարց տալու նպատակով մոտեցած լրագրողից շատ ագրեսիվ պահվածքով խլեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես հարցազրույց չեմ տալիս։ Ոչ մի հարց, ասեցի։ Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»։ Վերջին շրջանում Աժ մեծամասնությունը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում լրագրողների հանդեպ։ Գրում է «ՀԺ»-ն:
Բոլորովին վերջերս էլ Աժ նախագահ, կրկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանն էր լրագրողներին «հաստավզեր» անվանել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա պետք է նորմալ համարել։ Եթե որևէ երկրում ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր, իրենց քիմքին անհաճո լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անխուսափելի է դառնում:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից