Ռոնալդուն հավասարվեց Սանչեսին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» (3:2) հետ հանդիպմանը հեղինակել է առաջնությունում իր 164-դ գոլը մադրիդյան ակումբի կազմում:
Արդյունքում` 28-ամյա պորտուգալացին այդ ցուցանիշով հավասարվեց մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսին:
Դրա համար Ռոնալդուին պահանջվեց Իսպանիայի առաջնության 151 հանդիպում, իսկ մեքսիկացուն պահանջվել էր 207 խաղ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ Ռաուլը (228 գոլ), ում հաջորդում են Դի Ստեֆանոն (216) և Սանտիլյանան (186):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում