Ազնավուրը լացացնում է Սարկոզիին (տեսանյութ)
Հասարակություն
Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազնավուրը լացացնում է Սարկոզիին
Ֆրանսիայի նախկին նախագահը RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի ILS SONT TOMBÉS երգը նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Ինչու այդ երգը ընտրեցիք»- հարցնում է հաղորդավարը:
«Որովհետեւ սա ամենագեղեցիկ երգն է... արցունք է քամում... նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը... տեղի է ունեցել 1915-ին...Դրա մասին երբեք այսպես չի գրվել... նա բացարձակ հանճար է»,- պատասխանում է Սարկոզին: Նա նաեւ ասում է, որ երգով ավելի շատ բան կարելի է ասել, քան քաղաքական ճառով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն