«Բորուսիայի» ֆուտբոլը պետք է ներկայացում լինի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը դիտարժան և հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրելու. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Սիգնալ Իդունա Պարկի» նման մարզադաշտում խաղերը պետք է ներկայացման նման լինեն և հանդիսականներին ուժեղ զգացողություններ հաղորդեն: Բնականաբար, ֆուտբոլում գլխավորը վերջնարդյունքն է: Սակայն ինձ համար միևնույնը չէ, թե ինչպես է դա տրվում:
Մենք չպետք է մոռանանք, որ բազմաթիվ մարդիկ կան, որոնց համար շատ կարևոր է, թե ինչ ենք անում: Եվ թիմը պետք է ցույց տա, որ չի հանձնվում»,-հայտարարել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում