Այսօր հայտնի կդառնան Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն մարզիչը
Սպորտ
Այսօր երեկոյան կայանալու է «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը եւ սա նշանակում է, որ այսօր երեկոյան հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողների անունները. տեղեկանում ենք ՀՖՖ-ի ֆեյսբուքայան էջից:
Այսօր հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ նրանց կհանձնվեն սահմանված մրցանակները՝ ոսկե, արծաթե եւ բրոնզե գնդակներ, դրամական մրցանակներ, պատվոգրեր:
Այս անգամ եւս, ինչպես վերջին տարիներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բայց միաժամանակ բարդ եւ կանոնակարգված գործընթացով անցկացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները:
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստին» եւ «Տարվա լավագույն մարզչին» ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները հատուկ պաշտոնական նամակով ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:
Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին:
Այս ամենից հետո միայն ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում