«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

Սուվորովի հայ նախնիները

Գիտություն և Մշակույթ

«Ամենայն ռուսաստանյան զորաց գեներալիսիմուս» (բառացիորեն՝ «ամենագլխավոր») գերագույն կայսերական ռազմակոչումով տիտղոսված, Ռիմնիկյան կոմս եւ Հռոմեական Սրբազան Կայսրության կոմս, Իտալական իշխան, ժամանակակիցների եւ սերունդների կողմից «Ռուսական առյուծ, Հերկուլես», «Ազգային ռազմական հանճարի խորհրդանիշ», «Միշտ եւ ամենուր, բոլոր հանգամանքներում հաղթելու ապշեցուցիչ կարողության տեր», «Ռուսաստանի առաջին թուր» հռչակված Ալեքսանդր Սուվորովի (1730-1800) հայ պապը՝ իմա՝ մոր՝ Եվդոկյա (Ավդոտյա) Մանուկովայի (1711-1746) հայր Ֆեդոսեյ Սեմյոնի Մանուկովը, պաշտոնապես բարձրագույն սպայական (գեներալական) կոչման արժանացած մեզ հայտնի առաջին հայկազունն է (որոշ ռուսական աղբյուրներով՝ մոր անունը Դշխուհի էր, մոր հայրանունը՝ Թադեւոս)։

Ֆեդոսեյի հայր Սեմյոն Մանուկովը Պետրոս Առաջին ցարի անձամբ կազմավորած փառաբանյալ Պրեոբրաժենյան գնդի լեյբ-գվարդիայի սպա էր, ի մասնավորի՝ 1708-11թթ. վառատար (պրապորշչիկ), եւ բազմիցս պատվով է կատարել ցարի պատասխանատու հատուկ առաջադրանքները, որոնց կարեւորությունն ու ծավալը հաճախ են վերազանցել իր ինքնին համեստ զինվորական աստիճանը։ Սեմյոն Մանուկովը հիշատակվում է, զորօրինակ, Պետրոս ցարի ստորագրությամբ 1708թ. նոյեմբերի 30-ին վավերացված հիշյալ ընտրազորի 59 սպաների ցուցակում. սրանից էլ պարզ է դառնում, որ Պոլտավայի ճակատամարտի նախօրեին նա համատեղ ծառայել է ցարի այնպիսի կարկառուն զինընկերների հետ, որպիսիք էին Սեմյոնի անվանակիցներ Նառիշկինը, Սալտիկովը, իշխան, ապագա գեներալիսիմուս Ալեքսանդր Մենշիկովը։

Ավելի քան բնութագրական են, որ նույն Պրեոբրաժենյան գնդի լեյբ□գվարդիայում է ծառայել եւ Ա. Սուվորովի հայրը՝ Ֆ. Մանուկովի փեսա Վասիլի Իվանի Սուվորովը (1709-75), որ ծնվել է տվյալ իսկ լեյբ-գվարդիայի գլխավոր գրագրի ընտանիքում։ Մեծն Սուվորովի հայրը Պետրոս Առաջինի սանիկն էր (ըստ ավանդության), ապա՝ նաեւ սպասյակը (1722-ից) եւ թարգմանիչը, ավելին՝ 40 տարի անց Եկատերինա Երկրորդի հրամանով արժանացել է Պրեոբրաժենյան գնդի լեյբ-գվարդիայի պրեմիեր-մայորի պատվավոր ռազմակոչման (ըստ որում՝ իր միակ թերությունը, կայսրուհու կարծիքով, հատկանշորեն ազգանվանը զուգորդվող «ավելորդ խստությունն էր»)։

Սեմյոնի որդին, նույն ինքը՝ Ա. Վ. Սուվորովի պապ Մանուկով Ֆեդոսեյը ծնվել է 1668 թվականին։ Շատ վաղ է սկսել աշխատանքային գործունեությունը։ Ամենաուշը 1700թ. եղել է Ռուսաստանի Կալվածային գերատեսչության ատենադպիր (քարտուղար, «դյակ»). այդ պաշտոնում, 1704թ. օգոստոսի 17-ի կարգադրությամբ, նշանակում է ստանում «Մոսկվայի գավառի ծխերի եւ գյուղացիների հաշվառման համար», 1705-1711թթ. զբաղվում է պետական մենաշնորհ դարձած՝ աղի առքուվաճառքի ու հարկահավաքման աշխատանքներով (մասնավորապես՝ Ինգերմանլանդական երկրամասում աղի վաճառքի վերաբերյալ» ծանուցագրով՝ 1706թ. դեկտեմբերի 12-ին գործուղվում է Պետրոս ցարի մոտ)։

1708թ. Ֆեդոսեյ Մանուկովը ցարի հրամանագրով կալվածք է ստանում Սուզդալում (այժմ՝ համանուն շրջան ՌԴ Վլադիմիրի մարզում)։

1709-1710թ., իբրեւ ատենադպիր, ծանրակշիռ նպաստ է բերում Սանկտ Պետերբուրգի քաղաքային շինարարության համար մարդկանց ու հարկերի հավաքագրման եւ աշխատողների ներգրավման գործընթացին։

1711թ., ի գնահատումն ատենադպիրի պաշտոնում բազմամյա արգասավոր գործունեության, Պետրոս Առաջինի մակագրությամբ ներկայացվում է Սենատի կողմից պարգեւատրման։ Նույն 1711թ. լինելով արդեն Ինգերմանլանդիայի երկրամասի (հետագայում՝ Սանկտ Պետերբուրգի օկրուգ) «լանդռիխտեր (դատավոր)-նահանգապետի՝ դատական գործերով օգնական, ի պաշտոնե կազմակերպում է հողերի գույքագրում։ 1719թ. դատավոր Ֆ. Մանուկովը «հատուկ վոյեվոդա» Ֆեոֆիլանտեւի հետ տնօրինում է «Նեւայից մինչեւ Նարվա» ընկած քաղաքների «ուեզդները» եւ փոխադրվում է բնակվելու մայրաքաղաք (1712-ից) Սանկտ Պետերբուրգում։

1720թ. Սանկտ Պետերբուրգի նահանգային գրասենյակի դատավոր Ֆ. Մանուկովը նշանակվում է Օրենքների ժողովածուի պատրաստման հանձնաժողովի անդամ, իսկ 1722թ. ( ապրիլի 29-ի հրամանագրով)՝ նախկին Կալվածային գերատեսչությունից վերակազմավորված՝ նորահռչակ կայսրության առանձին Հայրենակալվածային (Վոտչինային) վարչանու (կոլեգիայի) անդամ։ Հիշեցնենք, որ 1721թ., Հյուսիսային պատերազմում (1700-21) տարած պատմական հաղթանակից հետո հռչակվեց Ռուսաստանյան Կայսրությունը։

1725թ. 57-ամյա Ֆ. Մանուկովը նշանակվում է Հայրենակալվածային վարչանու փոխնախագահ (վիցեպրեզիդենտ)՝ «բրիգադիրի» աստիճանով։ Վերջինս, փաստորեն, ըստ արդեն Պետրոս Մեծ կայսեր նշանավոր «Աստիճանների ցուցակի» (1722թ. հունվարի 24), թեկուզ ցածր, բայց դե յուրե գեներալական կոչում էր (օրինական ուժի մեջ է եղել 1722-99թթ.)՝ բաղկացնելով Զինվորական կոչումների բարձրագույն 4-րդ խմբի («գեներալական եւ ծովակալական կազմ»)՝ «ցամաքազորի կոչումներ» մասով վերջին՝ 5-րդ դասը («գեներալֆելդմարշալից» (1699-ից), «գեներալ- անշեֆից» (1716-96), «գեներալ-լեյտենանտից» (1730-90- ական թթ.՝ «գեներալ-պորուչիկ»), «գեներալ-մայորից» հետո. ավելի վաղ՝ 1696թ., Պետրոսի հրամանագրով գերագույն զինվորական՝ գեներալիսիմուսի կոչում էր ստացել վոյեվոդա Ալեքսեյ Սեմյոնի Շեինը՝ Ազովի մոտ ղեկավարած հաղթական ռազմագործողությունների համար)։ Ի դեպ՝ խնդրո առարկային համարժեք «բրիգադային գեներալ» տիտղոսը ցայսօր էլ գործածական է մի ամբողջ շարք առաջատար երկրների զինված ուժերի աստիճանաբաշխությունում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն)։ («Звания воинские», БСЭ 9-րդ հ. Ծ, 3-րդ հրատ., էջ 406-409, 1971թ.)։

Խորհրդանշական է, որ Ա. Վ. Սուվորովը, հենց երբեմնի պապենական կալվածքներում, 1763-69թթ. եղել է Սուզդալի հետեւակային գնդի հրամանատար, իսկ 1768թ. (Ֆեդոսեյ պապի ծննդյան 100-րդ տարեդարձին) ստացել է անդրանիկ գեներալական համանուն կոչումը՝ բրիգադիր, իսկ հայրը՝ Վասիլի Սուվորովը, ավարտել է իր փայլուն ծառայությունը՝ պաշտոնաթող լինելով գեներալ-անշեֆի աստիճանով։

…Սենատի 1736թ. մայիսի 21-ի հրամանագրով՝ Հայրենակալվածային վարչանու փոխնախագահ 68-ամյա Ֆեդոսեյ Մանուկովը նշանակվում է կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի վոյեվոդա (հարկ է ծանոթագրել, որ Ռուսաստանում քաղաքային վոյեվոդաները երեւան են եկել 16-րդ դարի կեսերին. գլխավորում էին քաղաքային վարչությունը՝ քաղաքին հարող եւ վարչականորեն նրան ենթակա գավառի («ուեզդ») տարածքով հանդերձ։ 17-րդ դարի սկզբին արդեն պաշտոնապես գործառել են ռուսաստանյան բոլոր քաղաքներում՝ փոխարինելով փոխարքաներին եւ քաղաքային կառավարիչներին։ Վոյեվոդաները տեղերում կենտրոնացրել են ողջ (այդ թվում՝ ռազմաոստիկանական) իշխանությունը։ 1719թ. սահմանվել է նաեւ մարզային («պրովինցիալ») վոյեվոդաների պաշտոն։ Նշված երկու պաշտոններն էլ վերացվել են 1775թ.)։

1738թ. փետրվարի 27-ին Ֆ. Մանուկովը զեկույց է ներկայացնում Սենատ՝ առողջական վիճակի վկայակոչմամբ խնդրելով ազատել «գործերից», թույլ տալ տեղափոխվել Մոսկվա եւ նշանակել իրեն ռոճիկ (պարգեւ) գրեթե 60 տարվա անբասիր ծառայության համար՝ նկատի ունենալով իր ընչազուրկ կացությունը («անշարժ գույքի բացակայություն» եւ այլն)։ Մինչեւ 1738թ. ապրիլի 30-ը Ֆեդոսեյ Մանուկովը պաշտոնապես մնում է մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի վոյեվոդան։

Մեզ հետաքրքրող գլխավոր պատմական իրողությունն այն է, որ գեներալիսիմուս Ա. Վ. Սուվորովի հայ պապը, ըստ ամենայնի, առաջինն է բոլոր հայորդիներից ստացել (280 տարի առաջ) դե յուրե «գեներալի» բարձրագույն սպայական կոչում, այն էլ՝ այնպիսի բարձրացող-զորեղ կայսրությունում, ինչպիսին Ռուսաստանն էր։

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ

hayzinvor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված