Արա Զոհրաբյանը պարգևատրել է Հայկ Մարգարյանին
Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր դեկտեմբերի 24-ին ընդունել է «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքական և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Էդուարդ Մանևին և այդ կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Հայկ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված երկուստեք իրականացվող աշխատանքները:
Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր մարդասիրական գործունեության համար և նշել, որ,- Փաստաբանների պալատը չի մոռանում գործընկերներին և գնահատում է նրանց աշխատանքը՚: Ասածի ապացույցը եղել է այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Հայկ Մարգարյանին պարգևատրել է ՙՍահմանադրական արդարդատության ոլորտում, ինչպես նաև փաստաբանների նկատմամբ պետական տուրք նախատեսող նախագծերի դեմ պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու՚ համար պատվոգրով:
Հայկ Մարգարյանը նշել է, որ,- ՙնման գնահատականը մեծ լիցք է տալիս և բոլոր աշխատանքները միասին պետք է հասցնենք իրականացնել՚:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից