«Սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը». ՀՀԿ խոսնակը` ԲՀԿ-ի մասին
Քաղաքական
Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա՝ «գազային» քննարկումների լարվածությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնությանը այսօր սթափության կոչ արեց՝ ասելով, որ դանակը ոսկորին է հասնում, եւ գեղարվեստական ձևակերպումներից հեռու մնալ է պետք:
«Կարծում եմ` նա պետք է սթափության կոչ անի ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր, միգուցե, սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր», -MediaMall.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն