Վազգեն Մանուկյանը մինչեւ Նոր տարի պետք է եւս մեկ անգամ «նշանակվեր» ՀԽ նախագահ
Հայկական Մամուլ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչեւ Նոր տարի պետք է եւս մեկ անգամ «նշանակվեր» Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ' ըստ օրենքի: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ պատրաստ է «Հանրային խորհրդի մասին» օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, ընդարձակվում են ՀԽ լիազորությունները թե ԱԺ-ում, թե գործադիր մարմնում:
Սպասվում էր, որ դեկտեմբերին այն կընդունվեր, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ օրենքի, կառաջարկեր Վազգեն Մանուկյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում, սակայն օրենքը, ըստ մեր աղբյուրների, քննարկման կդրվի գարնանը՝ ապրիլ-մայիսին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից