Իշխանական պատգամավորները մտադիր չեն պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին
Հայկական Մամուլ
ԱԺ իշխանական պատգամավորները կարծես թե մտադիր չեն պատասխանատվության կանչել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին' իրենց էլեկտրոնային քվեարկության համակարգից օգտվելու քարտերը վերցնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ Փոստանջյանի քայլից հետո ՀՀԿ-ականները նրա արարքը որակեցին գողություն կամ գրպանահատություն: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրենք այդ առնչությամբ որեւէ դիմում կամ գրավոր այլ փաստաթուղթ չեն ստացել, հետեւաբար չկա նաեւ որեւէ իրավական գործընթաց: Իսկ Զ. Փոստանջյանը պնդում է, որ ինքն այդ քայլին է դիմել քաղաքական նկատառումներով՝ որպես պայքարի վերջին միջոց:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից